տուն Լուրեր Մեդվեդևը զգուշացնում էպատրաստվել երկարաժամկետ պատժամիջոցների

Մեդվեդևը զգուշացնում էպատրաստվել երկարաժամկետ պատժամիջոցների

121
0

medvedev_3

Ռուսաստանը կգոյատեւի միջազգային պատժամիջոցների պայմաններում երկարատեւ ժամանակ, որի սահմանները բարդ է որոշելը: Այս մասին հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, հաղորդում է RSN-ը:

«Պատժամիջոցների հետ կապված ես արդեն մի քանի անգամ խոսել եմ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ասել` մենք պետք է պատրաստվենք այն բանին, որ պատժամիջոցների պայմաններում կապրենք անորոշ երկար: Տեսեք, թե ինչ են անում մեր գործընկերներն օվկիանոսից այն կողմ եւ Եվրոպայում: Նրանք այդ պատժամիջոցները հավերժացնում են, նրանք դրանք կոդավորում են, նրանք մի կույտ օրենքներ են սահմանում` բացի այն բոլոր կատարողական հրամաններից, որոնք Օբաման ընդունել էր: Նրանք փորձում են օրենքներ ընդունել, որոնք այդ պատժամիջոցները մշտական են դարձնում` ինչպես Ջեքսոն-Վենիկի ուղղումը կամ ավելին»,- հայտարարել է վարչապետը:

Մեդվեդեւը հավելել է, որ այդ պատճառով «մենք ստիպված չենք լինի հույսը դնել նրանց ողորմածության վրա»: «Մեզ դա պետք էլ չէ, քանի որ մենք պատժամիջոցների պայմաններում, ինչպես ապացուցել է վերջին երկու տարվա փորձը, կարող ենք զարգանալ եւ զարգանալ ոչ այնքան վատ: Քանի որ այն ամենը, ինչ մենք ձեռք ենք բերել արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում, արված է ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս եւ զգալիորեն այն պատճառով, որ մենք ստիպված էինք վերակառուցել մեր աշխատանքը»,- ասել է Մեդվեդեւը: