տուն Քաղաքական Միջազգային Մեդվեդևը նույնպես խոսեց Սիրիայի մասին

Մեդվեդևը նույնպես խոսեց Սիրիայի մասին

143
0

medvedev_bio_0401

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հայտարարել է, որ հույս ունի, որ Սիրիայի գործող կառավարությունը և ընդդիմադիր ուժերը կկարողանան հարթել տարաձայնությունները բանակցությունների ճանապարհով,  փոխանցում է  Rossia 24 հեռուստաընկերությունը:

«Ամենակարևորն այն է, որպեսզի ամեն ինչ լուծվի բանակցություններով, որպեսզի հաջողվի և՛ կառավարությանը, և՛ ընդդիմությանը մի սեղանի շուրջ նստեցնել, և որպեսզի վերջիններս կարողանան Սիրիայի ապագայի վերաբերյալ առաջարկներ անել»,- ասել է Մեդվեդևը:

Բացի այս, Մեդվեդևն ընդգծել է, որ Սիրիայում ռուսական օդային գործողությունն առաջին հերթին ուղղված է ահաբեկչության դեմ պայքարին, քանի որ Ռուսաստանի կառավարությունում վստահ են, որ վտանգը պետք է վերացնել մինչ դրա տարածումը` նաև  դեպի Ռուսաստան: