Ինդոնեզիական Մեդան քաղաքում Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռն ընկել է հյուրանոցի եւ մոտակա տների վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Վերջին տեղեկություններով՝ 30 հոգի զոհվել է եւ այդ թիվը կարող է աճել»,- հայտարարել է փրկարարական ծառայության ներկայացուցիչը։
Այժմ ճշտվում է, թե քանի մարդ է եղել ինքնաթիռում եւ քանիսը կլինեին ինքնաթիռի անկման վայրում։ նախնական տվյալներով, ինչպես հաղորդում է BBC News-ը, ինքնաթիռում եղել են անձնակազմի 12 անդամները։