Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքի ոստիկանությունը նախօրեին ձերբակալել է արագ սննդի McDonald’s ցանցի աշխատակցուհուն, ով հերոին է վաճառել սնունդի տուփերում։ Այս մասին հաղորդում է Pittsburgh Post-Gazette-ն։
26-ամյա մենեջերը ձերբակալվել է այն բանից հետո, երբ աշխատակցուհին հերոին է վաճառել ոստիկանության ներկայացուցչին։ Ոստիկանությունը պարզել է, որ այս ռեստորանում գործել է թմրանյութի ձեռք բերման մշակված մեխանիզմ։ Եթե հաճախորդը ցանկացել է գնել թմրանյութ, ապա նա պետք է մոտենար վարորդների՝ պատվերների համար նախատեսված պատուհանին և պատվիրել «խաղալիք», ինչից հետո վարորդը մոտեցել է մյուս պատուհանին և սննդի համար նախատեսված փաթեթով ստացել նաև թմրանյութը։
Ոստիկանությունը ներկայում պարզում է, թե որքան ժամանակ է գործել թմրանյութի սպառման այս կետը։