McDonald’s արագ սննդի ռեստորանների ցանցը հրաժարվում է հանրահայտ Heinz ընկերության արտադրության կետչուպներից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Պատճառն այն է, որ Heinz-ը լոլիկի բերքի սակավության պատճառով այս տարի չի կարողացել ամբողջությամբ ապահովել ցանցի կետչուպի պահանջները, ինչը հարուցել է McDonald’s-ի դժգոհությունը։ Բացի այդ, նման որոշման կայացմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ փոխվել է Heinz-ի ղեկավարությունը։
Տեղեկացնենք նաև, որ Heinz-ը McDonald’s-ին կետչուպ է մատակարարել վերջին 40 տարիների ընթացքում։