ԱՄՆ-ի Տեխաս նահագում McDonald’s արագ սննդի կետերի ղեկավարությունը dress-code է սահմանել,- հաղորդում է rianovosti պարբերականը:
Արգելվել է գոտկատեղից ցածր տաբատներով այցելել այս հաստատություն:
« Հարկավոր է, որ այցելուները շնորհք և հարգանք ցուցաբերեն ուրիշների նկատմամբ: Ոչ ոք չի ցանկանում տեսնել ձեր ներքնազգեստը»,- ասել էր Հյուսթոնում գտնվող McDonald’s-ի կառավարիչը:
Նշենք, որ այս ամենից առաջ McDonald’s- ում դուք չէիք կարողանա սնվել ոտաբոբիկ կամ առանց վերնազգեստի:
«Չկա վերնազգեստ, չկա սպասարկում»,- ասված էր հայտարարության մեջ: