ԱՄՆ-ի Կենտուկիի նահանգի բնակչուհի Թիֆանի Ֆիլդսը, ինչպես բոլոր մայրերը, մեծ դժվարությամբ հոգատար դայակ էր վարձել իր 4-ամյա երեխային խնամելու համար, ով տառապում է Դաունի համախտանիշով: Սակայն որոշ ժամանակ անց մայրը փոփոխություններ է նկատել որդու պահվածքում:
Ֆիլդսը թաքնված տեսախցիկ է տեղադրել և որոշել պարզել, թե որն է որդու պահվածքի փոփոխության պատճառը:
Այն, ինչ մայրը պարզել է տեսանյութը դիտելուց հետո, պարզապես սարսափ է առաջացնում: Տեսանյութում դայակը քաշում է տղայի ոտքերից, նստում նրա վրա, տղային անվանում վիժվածք:
Դայակի դեմ դատական հայց է ներկայացված. դատարանը կորոշի կնոջ պատիժը: