տուն Լուրեր Մայրաքաղաքի դպրոցներն ամփոփեցին ֆրանկոֆոնիայի միամսյակը

Մայրաքաղաքի դպրոցներն ամփոփեցին ֆրանկոֆոնիայի միամսյակը

90
0

 85

Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մարտի 16-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը։ Մեկ ամիս շարունակ ֆրանսերեն ուսումնասիրող կրթօջախներում կազմակերպվել և անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին, գրականությանն ու ազգային ավանդույթներին: Առանձին ներկայացվել են աշխարհահռչակ ֆրանսիացի ու ֆրանսահայ գործիչների կյանքն ու գործունեությունը։

Հիշեցնենք, որ այսօր քաղաքապետարանի ենթակայության թվով 47 դպրոցներում ֆրանսերեն է ուսումնասիրում մոտ 13 հազար աշակերտ:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն