Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Մայր Թերեզայի սրբադասման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, հաղորդում է Reuters-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վատիկանի` սրբերի գործերով զբաղվող մարմինը միաձայն ընդունել է Մայր Թերեզայի կողմից անբուժելի հիվանդ բրազիլացու բուժելու փաստը: Կաթոլիկ եկեղեցում սրբերի շարքը դասվելու համար տվյալ անձը պետք է իր կյանքում հրաշք իրականացրած լինի: