տուն Լուրեր Մայր Աթոռը պաշտոնապես մեկնաբանել է Պոլսի պատրիարքության շուրջ ծավալված նոր զարգացումները

Մայր Աթոռը պաշտոնապես մեկնաբանել է Պոլսի պատրիարքության շուրջ ծավալված նոր զարգացումները

100
0

d2a73b6f36b53384304ae6c36fbc5268

Ինչպես արդեն հայտնի է` երեկ, Պոլսի Հայոց պատրիարքարանում, տեղի է ունեցել պատրիարքական տեղապահի ընտրություններ եւ տեղապահ է ընտրվել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, ԳՀ խորհրդի անդամ Գարեգին արք. Բեքչյանը:

Ժամեր անց, Ստամբուլի փոխկուսակալի ստորագրությամբ հայտարարություն էր տարածվել, որում անօրինական է ճանաչվել պատրիարքական ընտրությունների սկզբնավորումը, որով Գարեգին արք. Բեքչյանի ընտրությունն համարել է անվավեր:

Այս առնչությամբ «Հրապարակը» փորձեց մեկնաբանություն ստանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանից:

Ի պատասխան մեր հարցմանը, Տեր Վահրամը հայտարարել է, որ Մայր Աթոռը հետեւում է Պոլսում ընթացող զարգացումներին: «Երեկ եկեղեցական կանոնների համաձայն կատարված պատրիարքական ընտրությունների ավարտին, տեղյակ եք, որ Ստամբուլի փոխկուսակալի ստորագրությամբ գրություն ներկայացվեց, որով օրինական չի նկատվել պատրիարքական ընտրությունների գործընթացի սկզբնավորումը: Այս կապակցությամբ եկեղեցական դասի ներկայացուցիչներ և ազգայիններ ջանքեր են գործադրում պետության հետ այս խնդիրը կարգավորելու ուղղությամբ»: