տուն Լուրեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կգումարվի եկեղեցական-ներկայացուցչական ժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կգումարվի եկեղեցական-ներկայացուցչական ժողով

158
0

79422_b

Հունիսի 6-ին, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր քառօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

Ժողովին մասնակցելու են շուրջ 150 պատգամավորներ` Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդները, առաջնորդական տեղապահները, Մայր Աթոռում և Նվիրապետական Աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Հայրապետական պատվիրակները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից ու աշխարհասփյուռ թեմերից ընտրված ներկայացուցիչներ:

Հրավիրում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին` ներկա գտնվելու Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի բացմանը, որը տեղի կունենա հունիսի 6-ին` ժամը 10:30-ին, Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում: