Ռուս հայտնի հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովն առաջին անգամ հայր է դարձել. ծնվել է հաղորդավարի անդրանիկ որդին. հաղորդում է Gazeta.ru-ն:
Երեխան ծնվել է նոյեմբերի 16-ի երեկոյան` մոսկովյան հիվանդանոցներից մեկում:
Մալախովը խոստովանել է, որ իրենք նորածնի համար դեռ անուն չեն ընտրել ու մտադիր են մի քիչ ուսումնասիրել նրա բնավորությունը, որպեսզի համապատասխան անուն ընտրեն:
Անդրեյ Մալախովն ու Նատալյա Շկուլյևան ամուսնացած են 6 տարի: