տուն Լուրեր Մաթեմատիկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են

Մաթեմատիկայի միասնական քննության նախնական արդյունքները հայտնի են

197
0

Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսի 18-ին շրջանավարտ-դիմորդները քննություն հանձնեցին մաթեմատիկա առարկայից: ArmDaily.am-ի հետ զրույցում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը հայտնեց, որ Հանրապետության 28 քննական կենտրոնում քննությանը մասնակցել է 4546 մարդ (2018թ-ին՝ 2553  դիմորդ):

Միջին միավորը եղել է 12,16 (2018թ-ին՝ 11,5), դրական միավորի շեմը չի հաղթահարել 450  դիմորդ կամ մասնակիցների 9,9%-ը (2018թ-ին՝ 481  դիմորդ կամ 18,8 տոկոսը): 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 383 կամ մասնակիցների 8,4%-ը (2018թ-ին՝ 255 դիմորդ կամ 10 տոկոսը) , այդ թվում՝ 18-18,75 միավոր ստացել է 194 դիմորդ,19-19,75 միավոր՝ 159, իսկ 20 միավոր ստացել է 30 դիմորդ:

Դիմորդներին մնացել է հանձնել վերջին քննությունը՝ հունիսի 25-ին՝ «Ռուսաց լեզու» առարկայից: