Հունիսի 13-ին, ժամը 14:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցում` Մատենադարանի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գևորգ Էմինի փողոցի տներից մեկին կից հողատարածքում (սեփականատեր՝ Ա.Բ., ծնված 1938 թ.):
Հողատարածքում անօգնական վիճակում և ոտքերի շրջանում այրվածքներով հայտնաբերվել է սեփականատեր Ա.Բ.-ն:
Փրկարարները վերջինիս մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր (ստացել է 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել՝ 15:40-ին:
Այրվել է խոտածածկույթ և կուտակված աղբ (մոտ 2000 քմ տարածքում):
……………….
Հունիսի 13-ին, ժամը 13:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սիփանիկ գյուղի սկզբնամասում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հովտաշատ գյուղի վերջնամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել` 15:06-ին:
Ա.Բ.-ին պատկանող հողամասում այրվել են մոտ 3000 քմ խոտածածկույթ, 150 հակ անասնակեր, 7 խաղողի վազ, ջրի պլաստմասսայե խողովակ (մոտ 40 գմ) և ջերմահարվել` 2 ծիրանենի: