Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսպես արձագանքեց Էդմոն Մարուքյանի կոչին վերաբերող հարցին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է տարանջատի հեղափոխական Նիկոլ Փաշինյանին կառավարիչ Նիկոլ Փաշինյանից։
«Կարծում եմ, որ Էդմոն Մարուքյանը չպիտի որոշի՝ ինչպիսին լինի Նիկոլ Փաշինյանը: Ամեն քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչպիսին լինել: Լավ կլինի, որ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին լինի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նազարյանը։