Ապրիլի 2-ին` առավոտյան 08:30-ի սահմաններում, հրթիռահրետակոծության հետեւանքով սպանված 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը եղբոր՝ Գեւորգ Գրիգորյանի հետ դպրոց գնալիս է եղել, երբ Ադրբեջանի զինուժի կողմից ՄՄ-21 («Գրադ») կայանքից հրթիռահրետակոծություն է իրականացվել: Հրթիռահրետակոծության հետեւանքով Վաղինակի եղբայրը եւ ես մեկ երեխա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց: Նրանց վիճակը գնահատվում է կայուն ծանր: Լուսանկարում՝ սպանված Վաղինակ Գրիգորյանն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armlur.am