տուն Լուրեր Մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերը գլորվել է ձորը. 1 զինծառայող մահացել...

Մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս բուլդոզերը գլորվել է ձորը. 1 զինծառայող մահացել է, 2-ը տեղափոխվել են հոսպիտալ

112
0

zinvor

Նախօրեին դժբախտ պատահարի հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել:

Քննչական կոմիտեից Araratnews.am-ին տեղեկացրեցին, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում. ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրք տանող ճանապարհը մաքրելիս ձորն է գլորվել զորամասին պատկանող T-170 բուլդոզերը, ինչի հետևանքով բուլդոզերում գտնվող պայմանագրային զինծառայողներ Գարեգին Հակոբի Մինասյանը, Արմեն Միխայելի Պուխան և Վրույր Ֆիրդուսի Ներսիսյանը ստացել են մարմնական վնասվածքներ:

Սակայն դժբախտաբար Գեղարքունիքի կայազորային զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին պայմանագրային զինծառայող Գարեգին Հակոբի Մինասյանը մահացել է:

Իսկ մյուս զինծառայողները՝ Ա.Պուխան և Վ.Ներսիսյանը, տեղափոխվել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՔԿ-ից նաև տեղեկացանք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: