տուն Լուրեր Մարսելոն հույս ունի վերականգնվել մինչև ՊՍԺ-ի հետ խաղը

Մարսելոն հույս ունի վերականգնվել մինչև ՊՍԺ-ի հետ խաղը

89
0

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնությունում՝ «Բետիսի» հետ կայացած խաղում (5:3):

Բրազիլացին անձնական ֆիզիոթերապևտ է վարձել, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի: «Ռեալի» երկրորդ ավագը դրական է տրամադրված և հույս ունի որքան հնարավոր է շուտ ապաքինվել և մասնակցել Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ի հետ պատասխան խաղին:

29-ամյա ֆուտբոլիստի ապաքինման հստակ ժամկետները պարզ կլինի բժշկական հետազոտությունից հետո: