Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աբովյանում կայացած ընտրություններին: Նա, մասնավորապես, գրել է.
Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչըդոտներով լի ճանապարհին: Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու որ այսպիսի երևույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու, ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության, ու որ ամենակարևորն է, այս բարեփոխումները լինելու են մնայուն»:
Like this:
Like Loading...