Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին 79-ամյա հայազգի հայտնի մարզիչ և լեռնագնաց Լև Սարկիսովի հետ մասնակցել է արշավի. ինչպես հաղորդում է Iterpress news-ը, Վրաստանի նախագահը արշավախմբի հետ բարձրացել է Կազբեկի շրջանում գտնվող անանուն լեռը:
3170 մետր բարձրությամբ լեռը կոչվել է Վրաստանի Սահմանադրություն: Արշավը կազմակերպվել էր «Սահմանադրությունը պատկանում է բոլորին» քարոզարշավի շրջանակում, որը նվիրված էր օգոստոսի 24-ին նշվող Վրաստանի Սահմանադրության օրվան։
Մարգվելաշվիլին ծրագրել էր լեռը մագլցել օգոստոսի 24-ին, սակայն Բորժոմ-Խարագուլի անտառում հրդեհի հետևանքով միջոցառումը հետաձգվել էր։