տուն Լուրեր Մարգվելաշվիլին չի բացառել, որ կառաջադրվի նախագահի թեկնածու

Մարգվելաշվիլին չի բացառել, որ կառաջադրվի նախագահի թեկնածու

109
0

316d9eb7aca414f600dd82c356083

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին չի բացառում, որ կրկին կարող է նախագահի թեկնածու առաջադրվել: Այդ մասին նա հայտարարել է «Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում. հաղորդում է aliq.ge-ն:

«Ես երբեք ցանկություն չեմ ունեցել ինչ-որ պաշտոն զբաղեցնել, ինձ համար թե՛նախկինում, և թե՛ հիմա կարևորն այն է, թե իմ զբաղեցրած պաշտոնը որքանով է օգտակար Վրաստան պետությանը, իմ հայրենիքին»,- ասել է նախագահը։