Մարգարետ Թետչերը ծնվել է 1925 թ. հոկտեմբերի 13-ին Անգլիայում: Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետը հայտնի է որպես «Երկաթե լեդի»։ Թետչերն առաջին կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը։
1950 թ. Թետչերն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բնագիտության ֆակուլտետը։ Եղել է Օքսֆորդի համալսարանի պահպանողական կուսակցության ասոցիացիայի առաջին կին նախագահը։ 1951 թ. ամուսնացել է ձեռնարկատեր Դենիս Թետչերի հետ։ 1954 թ. ստացել է փաստաբանի վկայական։ 1959 թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1961-1964 թթ. եղել է սոցիալական ապահովության նախարար։
Համայնքների պալատից հեռանալուց հետո Թետչերը ցմահ ստացավ պերի կոչում և բարոնուհու տիտղոս։
«Երկաթե լեդին» մահացել է 2013 թ. ապրիլի 8-ի առավոտյան` 87 տարեկանում: