Հուլիսի 22-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 32-ամյա Գոռ Մ.-ին:
Նա հուլիսի 3-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
***
Հուլիսի 23-ին, ժամը 21.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 24-ամյա Նիկոլ Տ.-ն, որը 2016թ. հունվարի 1-ից ոստիկանության Մուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի (մարդուն առեւանգելու փորձը) 1-ին մասի մեղադրանքով: