Ի տարբերություն սողունների, կաթնասունները չեն կարողանում վերականգնել վերջույթները։ Սակայն դա չի վերաբերում ողերի հյուսվածքներին։
Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները մկների և մարդկանց ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ կաթնասունների մոտ ողերի որոշ հատվածի կորստի դեպքում այդ հյուսվածքները վերականգնվում են։ Կոմպյուտերային տոմոգրաֆիայի միջոցով մասնագետները ֆիքսել են այդ հյուսվածքների աճը։
Նրանց վկայությամբ՝ հեռացված ողի փոխարեն հիվանդների մոտ, կես տարի անց, այն վերականգնվել է մոտ 8 սանտիմետրով։