Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` մարզպետի պաշտոնում վերանշանակվելու մասին խոսակցությունները բուռն քննարկումների թեմա է դարձել: Սյունիքում նույնիսկ ստորագրահավաք են անցկացնում` նախկին մարզպետին իր պաշտոնում կրկին տեսնելու համար. «Էական չէ, թե քանի մարդ է ստորագրել. մարդկանցից շատերի ձայնը կարելի է գնել այնպես, ինչպես ընտրությունների ժամանակ: Ունեն փող, վճարում են, և անամոթ, արժանապատվությունից զուրկ մարդիկ ստորագրում են»,- araratnews.am-ի հետ զրույցում` ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը` պարզաբանելով նաև, որ նման ստորագրություններ կարելի է հավաքել ինչքան պետք է, բայց չի նշանակում, որ դա Սյունիքի ձայնն է, ո´չ, դա փողով գնված մարդկանց ձայնն է, այդպես կարելի է և´ պատգամավորներ նշանակել, և´ նախարարներ, և´ մարզպետ:
«Նրա և նրա ողջ ընտանիքի արածներից հետո, իրենք ոչ մի պատիժ չկրեցին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բանտերում եղած կալանավորների 90 տոկոսից ավելին պետք է լինեին ազատության մեջ, իսկ Շանթ Հարությունյանին, իր որդուն ընդհանրապես չպետք է դատապարտեն»,- եզրափակեց իրավապաշտպանը:
Շողիկ Գալստյան