ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի լողափերից մեկում շուրջ 80 մարդ կենդանի շղթա է կազմել՝ ուժեղ հոսանքի հետևանքով ափից հեռացած ու խեղդվելու վտանգի մեջ գտնվող ընտանիքին փրկելու համար. հաղորդում է CBS հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոբերտա Ուրսրեյն ընտանիքով հանգստանալիս է եղել լողափին, երբ նկատել է, որ երկու որդիներն անհետացել են տեսադաշտից: Շուտով կինը նկատել է, որ ուժեղ հոսանքը երեխաներին հեռացնում է ափից: Նա անմիջապես նետվել է օգնության, կնոջ հետևից ջուրն է մտել ընտանիքի ևս 6 անդամ: Սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել դիմակայել ջրային տարերքին: