Հեշթեգները և վիրուսային չելենջները ժամանակակից փոփ մշակույթի սովորական երևույթ են, որը շատ հաճախ զուտ զվարճանքի գործառույթ ունի: Սակայն ժամանակ առ ժամանակ ցանցերում ծագում են իրոք օգտակար ակցիաներ, որոնց զանգվածային տարածումը լավագույնս է անդրադառնում մեր մոլորակի կյանքի վրա: Այսօր խոսքը հենց նման դեպքի մասին է:
Ամեն տարի մարդկությունն արտադրում է 1,3 մլրդ տոննա կենցաղային թափոններ, որոնցից միայն 258-368 մլն տոննան է վերջնարդյունքում հայտնվում 50 խոշոր աղբավայրերից մեկում: Միլիոնավոր տոննա աղբն ուղղակիորեն թափվում է համաշխարհային օվկիանոս: Թափոնների հրեշավոր ծավալի 80 տոկոսը արտադրվում է մայրցամաքում:
Համեմատաբար վերջերս ցանցում հայտնվել է #trashtag նոր հեշթեգը, որը նշանակում է աղբից ազատվելու համաշխարհային շարժում: Չելենջի իմաստն այն է, որ մարդիկ նախօրոք լուսանկարում են մաքրության կարոտ հատվածը, հավաքում են այն, իսկ հետո նաև լուսանկարում բարեկարգված տեսքով:
Չի կարող չուրախացնել այն փաստը, որ այս ֆլեշմոբը մեծ իրարանցում է առաջացրել սոցցանցերում: Աշխարհի տարբեր ծագերից մարդիկ ներկայացնում են իրենց ցնցող կադրերը մինչև և հետո՝ հույս ներշնչելով, որ մեր և ապագա սերունդների համար դեռ ամեն ինչ կորած չէ: