«Հստակ ցուցումը տրվել է, և ոստիկանությունը այս երկու օրը, ինչպես նաև ԱԱԾ-ն իր մասով, կատարում են համապատասխան գործողություններ: Այլ մեկնաբանություն ես տալ չեմ կարող»,- «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ լրագրողների հետ ճեպազրուցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս տրված հանձնարարականի վերաբերյալ՝ վնասազերծել սևազգեստ, ատելության ու բռնության քարոզ անող մարդկանց:
«Շրջանակը մեզ համար մշտապես պարզ է՝ մարդիկ կան, որոնք քարոզում են ատելություն, ուժի կիրառում: Եթե կլինեն հստակ դեպքեր, որոնց համար նախատեսված են Քրեական օրենսգրքով պատիժներ, այդ անձանց` մեզ տրված լիազորությունների շրջանակում կմեկուսացնենք հասարակությունից»,- հավելել է ԱԱԾ տնօրենը: