տուն Լուրեր Մարդիկ գործիք են քաղաքական գործիչների ձեռքին. Բորիս Նավասարդյան

Մարդիկ գործիք են քաղաքական գործիչների ձեռքին. Բորիս Նավասարդյան

110
0

Borya-Navasardyan

Վերջին օրերի ներքաղաքական զարգացումների մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: «Տարբեր են գնահատականները վերջին քաղաքական զարգացումների հետ կապված: Հիմնականում տեսնում ենք, որ մարդիկ շատ հիասթափված են: Բայց ես գտնում եմ, որ դա դրական արձագանք ունեցավ: Մարդիկ պարզ հասկացան, թե ինչպիսի քաղաքական գործիչների հետ կապ ունեն:  Եթե կային մարդիկ, որոնք ունեին պատրանքներ, հիմա պարզեցին, որ պատրանքներ ունենալ չեն կարող: Քաղաքական գործիչների 2 օրվա վարած քաղաքականությունը ցույց տվեց, թե ինչ սկզբունքներով, ինչ մեխանիզմներով է պայմանավորված ներքին քաղաքականությունը: Պարզ դարձավ, թե ինչպիսի հարաբերությունների արդյունքում են ձևավորվում Հայաստանի ներքին քաղաքական կյանքը, եթե դա կարելի է քաղաքականություն համարել»:

Քաղաքացիները կարող են իրենք որոշել, թե ում հավատան, ում չէ, նշեց Բորիս Նավասարդյանը: «Քաղաքական վերնախավի մեջ փրկիչներ տեսնելու սպասելիքները այլև արդարացված չեն: Փրկիչ չի լինելու: Քաղաքական դաշտի գործիչները, նախևառաջ, լուծում են իրենց խնդիրները, իրենց շահերը, իրենց հարցերը, որոնք բավականին չեն համապատասխանում ժողովրդի խնդիրների, շահերի, հարցերի հետ»:

Պետք է փոխել հարաբերությունը հասարակություն-քաղաքական վերնախավ, հայտնեց Բորիս Նավասարդյանը: «Քաղաքական գործիչների համար մարդիկ գործիք են, որոնց իրենց ուզած ձևով են օգտագործում: Սակայն, դա փոխել է պետք, քանի որ հենց քաղաքական գործիչները պետք է գործիք լինեն ժողովրդի ձեռքին»: