տուն Լուրեր Մարդիկ դեռ պատրաստ չեն հանրային ծառայությունների համարանիշները կիրառելու. քննարկում Ազգային Ժողովում

Մարդիկ դեռ պատրաստ չեն հանրային ծառայությունների համարանիշները կիրառելու. քննարկում Ազգային Ժողովում

114
0

joxov

Այսօր Ազգաին Ժողովում խորհրդարանական ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի  և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ լսումներին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հարց ուղղեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանին:

«Հիմա մենք անցել ենք նույնականացման քարտերին, դա էլի համակարգ է ներդրվել, քաղաքացին գումար է ծախսում ձեռք բերելու համար և այն դառնում է երկրորդ անձնագիր, եթե դա չի կիրառում: Ինչ ռիսկեր կան այտեղ, համակարգը հետ չի՞ ընկնում, քանի որ անհատական բազան հավաքելը մեկ օրվա խնդիր չէ»,-ասաց Մարգարյանը:

Ի պատասխան պարոն Բախշյանն ասաց, որ ի սկզբանե հանրային ծառայությունների համարանիշները դրվել են հանրային ծառայությունների մատուցման համար:

«Մարդիկ փող չեն ծախսում, որպեսզի գնան հարկեր և տուրքեր վճարեն: Ճիշտ է, մարդկանց մոտ դժգոհություններ առաջանում են, երբ որ բացատրում ենք նրանց, որ այդ հանրային ծառայութունների համարանիշները պետք է ստանան, որպեսզի գնան տեղական տուրքը, հարկը վճարեն: Այս առումով մենք բազում խնդիրներ ունենք»,-ասաց Արտաշես Բախշյանը:

Ստեփան Մարգարյանը հետաքրքրվեց, թե խնդիրը գումարայի՞ն է,  տեխնիկակա՞ն, թե՞  ֆինանսական:

«Ե´վ վարչական են, և´ ֆինանսական և´ կազմակերպչական, և´ համակարգային: Տեղական տուրքերի և հարկերի վճարների ընդունման մասով պատրաստ չենք հանրային ծառայությունների համարանիշները կիրառելու»,-պատասխանեց Բախշյանը: