տուն Լուրեր Մարդը չի պպզել քուչեքում, գնացել, կրթություն է ստացել

Մարդը չի պպզել քուչեքում, գնացել, կրթություն է ստացել

161
0

Հայաստանում չպետք է հետապնդվեն բարձր աշխատավարձ ստացող մարդիկ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով եկամտահարկի համահարթեցմանն անցնելու հետևանքներին։

Փաշինյանն ասաց, որ ինքը համաձայն չէ այն մտայնությանը, թե եկամտային հարկի նվազեցումը սոցիալական խնդիր է ստեղծում՝ և՛ ցածր ստացողը, և՛ բարձր ստացողը նույն տոկոսով են վճարում։

«Ո՞վ է այդ բարձր աշխատավարձ ստացող մարդը։ Դա այն մարդն է, որ գնացել է, համալսարանում առավոտից իրիկուն չարչարվել, գիշերները չի քնել, գնացել է սոված ուսանողի կարգավիճակում արտերկրում կամ Հայաստանում ժամանակ է անցկացրել, դարձել է բարձր մակարդակի պրոֆեսիոնալ և ստանում է 1-2 միլիոն դրամ աշխատավարձ։ Մենք ոչ թե էդ մարդու հետևից պիտի ընկնենք, ասենք՝ ա՜յ, էդ ո՞նց ես բարձր աշխատավարձ ստանում, մենք պետք է իրեն ցույց տանք որպես … Էն, որ ասում են՝ մեր ժամանակների հերոսը, մեր ժամանակների հերոսը ինքն է։ Մարդը գնացել, չի պպզել քուչեքում, գնացել, կրթություն է ստացել»,- ասաց Փաշինյանը։