տուն Լուրեր Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ

97
0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրեց, որպեսզի բժիշկը գտնվի նիստերի դահլիճում եւ նրան թթվածին տրամադրվի:

Դատարանը փորձեց ընդմիջել նիստը, սակայն պաշտպաններն ասացին, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Նշենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նրա եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:

Մանվել Գրիգորյանը դատարան է բերվել շտապօգնության մեքենայով:

Armtimes.com