տուն Հասարակություն Իրավական Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը հետաձգվեց

Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստը հետաձգվեց

253
0
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նիստը նախ ընդմիջվեց, ապա հետաձգվեց։
Պատճառը ամբաստանյալ Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացումն էր։
Հիշեցնենք, որ այս գործով Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: