տուն Լուրեր Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից

95
0

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ավագանին քիչ առաջ հերթական նիստի ժամանակ միաձայն կողմ քվեարկեց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին շնորհված, Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշում էր կայացվել:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել 2018 թվականի դեկտեմբերի 21-ին:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար):

Նյութի աղբյուրը՝ armtimes.com