տուն Լուրեր Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել․ պաշտպան

Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել․ պաշտպան

118
0

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարտի 1-ի գործին:

Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի հետ կապված բացատրություն կամ ցուցմունք չի տվել:
Բաղդասարյանը նշեց, որ Մարտի 1-ի գործի շրջանակում առկա է մի փաստաթուղթ, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը հրավիրել է Մարտի 1-ի գործով խորհրդակցության, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այդ խորհրդակցությանը՝ իմանալով, որ լինելու են որոշակի ցուցումներ։