Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց Մանվել Գրիգորյանի գործով որոշումը՝ մերժելով խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանն այսօր ներկա չէր դատական նիստին, նրա ներկայությունը հնարավոր չէր եղել ապահովել առողջական խնդիրների պատճառով:
Դատական նիստին Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ փոխելու Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմնավորելով, որ նրա ունեցած հիվանդություններն անհամատեղելի են պահման պայմանների հետ, առաջարկելով 10 մլն դրամ գրավ:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար: