տուն Հասարակություն Իրավական Մանվել Գրիգորյանը չի վերադարձվել քրեակատարողական հիմնարկ

Մանվել Գրիգորյանը չի վերադարձվել քրեակատարողական հիմնարկ

114
0

Այսօր Araratnews.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Araratnews.am-ի տեղեկություններով՝ Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:

ՔԿՎ-ից Araratnews.am -ին հայտնում են, որ Մանվել Գրիգորյանը չի վերադարձվել քրեակատարողական հիմնարկ: Վերջինս մինչև առողջանալը պատիժը կշարունակի կրել «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ այս ընթացքում նրան կշարունակեն հսկել ՔԿ-ի ծառայողները:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվեց։