տուն Լուրեր Մանրամասներ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա հարձակումից

Մանրամասներ «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղի վրա հարձակումից

143
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ՝ փետրվարի 19-ին, ժամը 15:30-ին հարձակման էր ենթարկվել «ՎՏԲ-Հայաստան» բանկի թիվ 4 մասնաճյուղը, որը գտնվում է Բաղրամյան 56 հասցեում:

Araratnews.am-ի տեղեկություններով` հարձակվողները երկու տղամարդ են եղել, ովքեր դիմակներ չեն կրել: Նրանք նույնիսկ մեքենայով չեն եղել, վերցրել են գումարն ու փախել՝ առանց հետքեր թողնելու:

Հիշեցնենք, որ ինչպես նշվում էր բանկի տարածած հաղորդագրության մեջ՝ բանկի աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել:

Հավելենք նաև, որ սա բանկի նույն մասնաճյուղի վրա արդեն երրորդ հարձակումն է. առաջինը եղել էր 2009 թվականին, երբ հարձակվողները հափշտակել էին մոտ 5 մլն դրամ և վնասվածքներ հասցրել աշխատակիցներից մեկին: Իսկ մյուսը եղել է ոչ այնքան վաղ անցյալում՝ 2016 թվականին, մասնաճյուղի բանկոմատի վրա: