Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակը շարունակում է ծանր կայուն մնալ: Այս մասին Araratnews.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ կատարվել է զինծառայողի ձախ ոտնաթաթի անդամահատում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին` ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք էր ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998 թ.):
ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ