տուն Լուրեր Մանրամասներ 16-ամյա տղայի՝ պատշգամբից ընկնելու դեպքից

Մանրամասներ 16-ամյա տղայի՝ պատշգամբից ընկնելու դեպքից

102
0

Նախնական վարկածով` Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ, 16-ամյա տղան շենքի 4-րդ հարկի պատշգամբից ընկել է դժբախտ պատահարի հետևանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«Նախնական վարկածով` երեխան շենքի պատշգամբից ընկել է դժբախտ պատահարի հետևանքով»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Փետրվարի 4-ին, ժամը 18:30-ի սահմանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժնին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը «կատատրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել 16-ամյա մի տղայի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ երեխան ի վիճակի չէի եղել կատարվածի մասին բացատրություն տալու։