Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր, Երևանի Աբովյան փողոցում, անհայտ անձիք ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին:
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Araratnews.am-ին հայտնեցին, որ այս պահին ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին հետազոտում են. «Հենց հետազոտության փուլն ավարտվի՝ առողջական վիճակի մասին մանրամասներ կհաղորդենք: Այս պահին ոչինչ չենք կարող ասել, բացի այն, որ ուժեղ ցավեր ուներ»: