տուն Լուրեր Մանրամասներ՝ ականի պայթյունից տուժած եւ վթարի ենթարկված զինվորականների մասին

Մանրամասներ՝ ականի պայթյունից տուժած եւ վթարի ենթարկված զինվորականների մասին

90
0

Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող Արթուր Դանիելյանի վիճակում դրական դինամիկա կա: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին` ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք էր ստացել շարքային Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998 թ.):

ՊՆ մամլո խոսնակից հետաքրքրվեցինք նաև նախորդ շաբաթ Վանաձորում վթարի ենթարկված զինվորականների առողջական վիճակի մասին: Գրել էինք, որ վթարի էին ենթարկվել մեկ կապիտան եւ մեկ մայոր: Վերջինս կոտրվածքներ ունի, իսկ կապիտանի վիճակը կայուն  ծանր է: Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ` կապիտանի վիճակում դրական դինամիկա կա:

Սոնա Դավթյան