Կաթոլիկ եկեղեցին պետք է վերանայի իրավապահ մարմիններին՝ խոստովանության գաղտնիքը բացահայտելու արգելքի մասին օրենքը, քանի որ այդ պատճառով երեխաների նկատմամբ հոգևորականների կողմից սեռական ոտնձգությունները տասնամյակներ շարունակ անպատիժ են մնում: Այս մասին BBC հեռուստաալիքի հետ զրույցում ասել է մանկապղծության զոհերից մեկը՝ ավստրալիացի Փիթեր Գոգարտին:
Ավելի վաղ Ավստրալիայի թագավորական հանձնաժողովը նշել էր, որ 1950-2010-ն ընկած ժամանակահատվածում մանկապղծության մեջ մեղադրվել է երկրի բոլոր կաթոլիկ հոգևորականների 7%-ը: Ըստ տվյալների՝ իգական սեռի զոհերի միջին տարիքը 10,5-ն է, իսկ արական սեռինը՝ 11,5-ը:
BBC-ի զրուցակիցը նշել է, որ Ավստրալիայի եկեղեցին այս թեմային վերաբերվում է որպես հասարակության կողմից տհաճ խուճապի: Գոգարտիի խոսքով՝ մանկապիղծները գիտեին, որ խոստովանության գաղտնիքի մասին օրենքը պահպանվելու է, որն էլ նրանց հնարավորություն էր տալիս անպատիժ հանցագործություններ կատարել: