Էդուարդ Մանեի «Գարուն» հանրահայտ նկարը վաճառքի կհանվի Նյու Յորքի Christie’s աճուրդների տան կողմից։ Այն կվաճառվի ռեկորդային 35 մլն դոլար արժեքով։ Ավանդույթի համաձայն՝ նկարը կցուցադրվի Հոնգկոնգում, Լոնդոնում և Փարիզում։
«Գարունը» Մանեն վրձնել է 1881 թվականին եւ որպես գարնան խորհրդանիշ ընտրել է դերասանուհի Ժաննա Դեմարսիին։ Այն ցուցադրվել է 1882 թվականին։ Մանեն ցանկացել է նկարել տարվա բոլոր եղանակները, սակայն հասցրել է ստեղծել միայն «Գարունն» ու «Աշունը»։