տուն Լուրեր Մանչեսթերի ահաբեկչությունը ծրագրվել էր մեկ տարի առաջ

Մանչեսթերի ահաբեկչությունը ծրագրվել էր մեկ տարի առաջ

107
0

MAIN-Fears-over-second-bomb-after-police-find-huge-chemical-explosive-cache-in-Salman-Abedi-raid

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքում՝ ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեի համերգից հետո իրականացված ահաբեկչությունը ծրագրվել էր դեռ մեկ տարի առաջ՝ 22-ամյա Սալման Աբեդիի կողմից. հաղորդում է The Times պարբերականը:

Պարբերականի հաղորդմամբ` ահաբեկիչը 12 ամիս առաջ բանկում հաշիվ էր բացել և այն օգտագործել միայն մեխեր և պտուտակներ գնելու համար, որոնք էլ օգտագործել էր պայթուցիկ սարքի պատրաստման համար:

Նշվում է նաև, որ Աբեդին ապրիլի կեսերին մեկնել էր Լիբիա, որտեղ, ենթադրաբար, նախապատրաստում էր անցել ԻՊ գրոհայինների ճամբարում:

Հիշեցնենք, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումն է ստանձնել Մանչեսթեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել էր 19 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 50-ը:​​