Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» պատրաստ են վճարել «Բարսելոնին» Նեյմարի պայմանագրով ամրագրված 200 միլիոն եվրո տրանսֆերային գինը եւ առաջարկ կանեն բրազիլացի ֆուտբոլիստին այս ամռանը. հաղորդում է The Times-ը:
Նեյմարը բազմիցս նշել է, որ կցանկանար կարիերայի ընթացքում հանդես գալ նաեւ Անգլիայի Պրեմյեր լիգայում: Ֆուտբոլիստի հայրն նշել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդն» անցած տարի դիմել է իրեն որդու տրանսֆերի հարցով:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել է 14 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում: