«Մանչեսթեր Յունայթեդը» առաջին փորձն է կատարել «Կրիսթալ Փելասի» աջ պաշտպան Աարոն Ուան-Բիսակային ձեռք բերելու համար:
The Telegraph-ը հայտնում է, որ «կարմիր սատանաները» տրանսֆերի համար 45 միլիոն եվրո են առաջարկել, սակայն մերժում են ստացել:
Լոնդնոցիները ցանկանում են նվազագույնը 65 միլիոն եվրո ստանալ: Սպասվում է, որ շուտով ՄՅՈւ-ն ևս մեկ առաջարկ կկատարի:
21-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 39 խաղի, որոնցում դարձել է 4 գոլային փոխանցման հեղինակ: