«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարութոյւնը պատրաստ է հսկայական գումարներ վճարել «տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի համար։ Այս մասին գրում է The Daily Express-ը։
27-ամյա ֆրանսիացին հայտնվել է «կարմիր սատանաների» ուշադրության կենտրոնում և կարող է դարպասում փոխարինել Դավիդ դե Խեային, ում ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։ Մանչեսթերյան ակումբը պատրաստ է Լյորիսի համար վճարել 31.5 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան ակումբը պատրաստ է «»Մանչեսթեր Յունայթեդին» վաճառել Գարեթ Բեյլին, եթե վերջինիս գործարքի մեջ ներառվի նաև Դավիդ դե Խեան։