«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 69 մլն եվրո վճարել «Տոտենհեմին»՝ Հարի Քեյնին ձեռք բերելու համար: Այս մասին գրում է The Daily Express-ը:
21-ամյա հարձակվողը դարձել է «Յունայթեդի» տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: «Տոտենհեմը» պատրաստ է հրաժեշտ տալ իր լավագույն ֆուտբոլիստներց մեկին, սակայն ավելի մեծ գումար է պահանջում:
Հարի Քեյնի պայմանագրի ժամկետը «Տոտեմնհեմի» հետ լրանում է 2020 թվականին:
Անցած մրցաշրջանում հարձակվողը «Տոտենհեմի» կազմում մասնակցել է 51 հանդիպման` դառնալով 31 գոլի և գոլային 4 փոխանցման հեղինակ: