«Մանչեսթեր Յունայթեդը» նորից հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի ծառայություններով և այս ամռանը կփորձի ձեռք բերել «Ռեալի» ֆուտբոլիստին, հայտնում է Independent-ը:
Նշվում է, որ մանկունիանցիները Կրոսի հետ համաձայնության գալուն մոտ էին դեռ 2014 թվականին, սակայն այդ ժամանակ գերմանացին «Բավարիայից» տեղափոխվեց մադրիդյան ակումբ:
Այժմ մանկունիանցիները 27-ամյա ֆուտբոլիստի համար նոր առաջարկ են պատրաստում, բայց այդուհանդերձ հաղորդվում է, որ «Ռեալում» դեռևս հավանության չեն արժանացրել Կրոսին վաճառելու գաղափարը: